Ալիևը պարգևատրել է Երևանում անցկացված Ծանրամարտի ԵԱ-ում հաղթած թուրք մարզիկներին
Սպորտ
14:45 28/04/2023
Տարածաշրջան

Ալիևը պարգևատրել է Երևանում անցկացված Ծանրամարտի ԵԱ-ում հաղթած թուրք մարզիկներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարգևատրել է թուրք մարզիկներ, որոնք Երևանում անցկացված Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում իրենց հաղթանակները նվիրել են Ադրբեջանին։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, թուրք երեք մարզիկ պարգևատրվել են «Տերեգգի» մեդալով։

Հիշեցնենք, որ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը։ Հայաստանի հավաքականը նվաճել է 4 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե մեդալ: Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը առաջին տեղում է:

Հիշեցնենք նաև, որ Երևանում ապրիլի 14-ին  Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանը  նախ այրել, ապա բեմից հեռացրել էր Ադրբեջանի դրոշը։ Այդ միջադեպից հետո Հայաստան ժամանած ադրբեջանցի մարզիկները վերադարձան Բաքու՝ չմասնակցելով առաջնությանը։

 

 

Placeholder