Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանն առաջարկում է ավելացնել ԵՄ դիտորդական առաքելության կարողությունները
«Դիտորդների թվաքանակը բավարար չէ Հայաստանի՝ Ադրբեջանի հետ միջազգային սահմաններին մոնիթորինգ իրականացնելու համար»,- Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա նշեց, որ Երևանն առաջարկում է ընդլայնել Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության կարողությունները։
«Մեր բոլոր գործընկերներին առաջարկում ենք, որպեսզի ավելացնեն թե մարդկանց թվաքանակը, թե նաև այլ կարողություններ, որպեսզի դիտորդները կարողանան ավելի պատշաճ դիտարկում իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին»,- ասաց Ա. Գրիգորյանը։
Հարցին՝ Ադրբեջանն ասում է, որ 40 օրից ավելի Հայաստանը չի փոխանցում խաղաղության պայմանագրի իր առաջարկները, ի՞նչ փուլում են աշխատանքները, ԱԽ քարտուղարը պատասխանց. «Ադրբեջանը ևս ուշացրել էր։ Դա շատ նորմալ է։ Մոտ շրջանում սպասվում են բանակցություններ, քնարկումներ են ընթանում։ Մենք չենք փոխանցել մեկ պատճառով, քանի որ նախատեսվում է բանակցություններ։ Կարծում եմ՝ Ադրբեջանն անտեղի, ոչ կարևոր հարցերի շուրջ ընդամենը միջազգային հանրության ուշադրությունը այլ կարևոր հարցերից շեղելու քաղաքականություն է վարում»։