Մարմնամարզության աշխարհի գավաթ. 4 հայ գիմնաստներ եզրափակչում են
Օրվա թեմա
10:02 28/04/2023
Հայաստան

Մարմնամարզության աշխարհի գավաթ. 4 հայ գիմնաստներ եզրափակչում են

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթանում է մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի 4-րդ փուլը:

Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Դավթյանը (օղակներ), Արթուր Ավետիսյանը (օղակներ), Հարություն Մերդինյանը (նժույգ թափեր) և Գագիկ Խաչիկյանը (նժույգ թափեր) դուրս են եկել եզրափակիչ:

Առանձին գործիքների Աշխարհի գավաթի չորրորդ փուլը տեղի է ունենում ապրիլի  25-30-ը։  Աշխարհի գավաթների խաղարկությունը վարկանիշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք Աշխարհի Առաջնության համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։

 

Placeholder
Մարմնամարզության աշխարհի գավաթ. 4 հայ գիմնաստներ եզրափակչում են