Ալիևը կնոջ հետ Ստամբուլ է մեկնել
Քաղաքական
11:12 29/04/2023
Տարածաշրջան

Ալիևը կնոջ հետ Ստամբուլ է մեկնել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ փոխնախագահ Ալիևայի հետ մեկնել է Թուրքիայի Ստամբուլ քաղաք։ Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ նրանց օդանավակայանում դիմավորման պաշտոնական արարողություն է իրականացվել։

Իլհամ Ալիևին և Մեհրիբան Ալիևային դիմավորել են Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանքը և այլ պաշտոնյաներ։

Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ Ալիևն աշխատանքային այցով Թուրքիա է մեկնել Էրդողանի հրավերով։

Հիշեցնենք, օրեր շարունակ ԶԼՄ-ներում, սոցցանցերում տարածվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վատառողջ լինելու, նույնիսկ մահվան մասին լուրեր։

Placeholder
Ալիևը կնոջ հետ Ստամբուլ է մեկնել