Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր
Տնտեսություն
10:55 29/04/2023
Հայաստան

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր

ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 10:40-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 383․03 դրամ` սպրիլի 27-ի համեմատ արժեզրկվելով 0.05 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 385 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 387 դրամ:

Փոխանակման կետերում դոլարի առքը 385 դրամ է, վաճառքը՝ 387.50 դրամ։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 417․72 դրամ (արժեզրկվել է 1․27 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը`428 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 424 դրամ է, վաճառքը՝ 428 դրամ։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է  4.67 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4․87 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4․73 դրամ, վաճառքը` 4․85-4․90 դրամ։

Placeholder