Ասիայում փղերի բնակավայրերի 2/3-ն էլ չկա
Աշխարհում
10:42 29/04/2023
Աշխարհ

Ասիայում փղերի բնակավայրերի 2/3-ն էլ չկա

Նոր ուսումնասիրությունը պարզել է, որ Ասիայում փղերի բնակավայրի գրեթե երկու երրորդն այլևս չկա։
CNN-ի փոխանցմամբ, պատճառը հարյուրավոր տարիներ շարունակ իրականացվող  անտառահատումներն են,  ինչպես նաև գյուղատնտեսության, նոր ենթակառուցվածքներ ստեղծելու նպատակով նորանոր հողատարածքների օգտագործումը մարդկանց կողմից։

Ասիական փիղը, որը համարվում է  վտանգված, հանդիպում է մայրցամաքի 13 երկրներում։ Սակայն 1700 թվականից սկսած դրանց տարածքում գտնվող  անտառներն ու խոտածածկ տարածքները քայքայվել են ավելի քան 64%-ով, ինչը, ըստ հետազոտության, կազմում է 3,3 մլն քկմ։

Աղբյուրը նշում է, որ հետազոտությունը հրապարակվել է անցած հինգշաբթի օրը Scientific Reports ամսագրում։ հետազոտությանը մասնացեկ են մի քանի փորձագետներ՝ կենսաբաններ, բնապահպաններ և այլն։

Հետազոտությունը ցույց է տվել, որ փղերի բնակավայրերի ամենամեծ կորուստը գրանցվել է Չինաստանում, որտեղ 1700-2015 թվականներին փղերն իրենց բնակավայրերի 94%-ը կորցրել են։ Դրան հաջորդում է Հնդկաստանը 86% կորուստով։

Միաժամանակ Հնդկաստանը և Շրի Լանկան ունեն հարավային Ասիայում մնացած վայրի փղերի ամենամեծ պոպուլյացիան:

Placeholder
Ասիայում փղերի բնակավայրերի 2/3-ն էլ չկա