ՌԴ-ի Լենինգրադի մարզում պայթեցրել են էլեկտրահաղորդման գծի հենասյունը
Քաղաքական
10:37 01/05/2023
Աշխարհ

ՌԴ-ի Լենինգրադի մարզում պայթեցրել են էլեկտրահաղորդման գծի հենասյունը

ՌԴ-ի Լենինգրադի մարզում պայթեցրել են էլեկտրահաղորդման գծի հենասյունը: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասն իր Telegram ալիքում հայտնել է շրջանի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն ։

«Մայիսի 1-ին ժամը 00:01-ին Գատչինսկի շրջանի Սուսանինսկի բնակավայրի տարածքում պայթեցվել է էլեկտրահաղորդման գծի սյուն, երկրորդի վրա հայտնաբերվել է անհայտ առարկա, ենթադրաբար պայթուցիկ սարք»,-գրել է նա։

Ինչպես պարզաբանել է Դրոզդենկոն, հարձակվողներին չի հաջողվել խափանել բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների էլեկտրամատակարարումը։

Placeholder
ՌԴ-ի Լենինգրադի մարզում պայթեցրել են էլեկտրահաղորդման գծի հենասյունը