Բրյունետն ու հայկական պատվիրակությունն արդեն Անգլիայում են
Մշակույթ
11:31 01/05/2023
Հայաստան

Բրյունետն ու հայկական պատվիրակությունն արդեն Անգլիայում են

«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը և հայկական պատվիրակությունը մեկնել է Միացյալ Թագավորություն, որտեղ շուտով կմեկնարկեն փորձերը եվրատեսիլյան մեծ բեմում:

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Մեր պատվիրակը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում: Բրյունետի մրցութային երգը կոչվում է «Future Lover»:

Անգլիան հյուրընկալում է երգի միջազգային մրցույթ «Եվրատեսիլը» անցյալ տարվա հաղթող Ուկրաինայի անունից։

Placeholder