Այսօր Վաշինգտոնում կկայանա Միրզոյան-Բայրամով հանդիպում
Քաղաքական
14:00 01/05/2023
Տարածաշրջան

Այսօր Վաշինգտոնում կկայանա Միրզոյան-Բայրամով հանդիպում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ այսօր Վաշինգտոնում բանակցություններ կկայանան Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև։

Միրզոյանն ու Բայրամովը վերջին անգամ հանդիպել են անցյալ տարվա նոյեմբերին, նույնպես ԱՄՆ մայրաքաղաքում։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, մինչ այդ  Բլինքենը կհանդիպեի Բայրամովի հետ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ  Արարատ Միրզոյանն ապրիլի 30-ից աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: Նախատեսված է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը:

Placeholder
Այսօր Վաշինգտոնում կկայանա Միրզոյան-Բայրամով հանդիպում