Մարիա Գևորգյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Սպորտ
09:49 01/05/2023
Հայաստան

Մարիա Գևորգյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը

Մարիա Գևորգյանը Աբու Դաբիում անցկացված «5th Sheikha Fatima Bint Mubarak Ladies Sports Academy Blitz Chess Tournament» մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Ավելի վաղ ֆեդերացիայից տեղեկացրել են, որ Շանթ Սարգսյանն էլ «Kazakhstan Chess Cup» մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և կիսեց 1-2-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով հայ շախմատիստը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:

Հայաստանից մասնակցում էր նաև Սամվել Տեր-Սահակյանը, ով վաստակել է 6.5 միավոր:
 

Placeholder
Մարիա Գևորգյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը