Ադրբեջանում սամբոյի մարզիչը ծեծելով սպանել է յոթամյա աշակերտին
Իրավունք
17:00 02/05/2023
Տարածաշրջան

Ադրբեջանում սամբոյի մարզիչը ծեծելով սպանել է յոթամյա աշակերտին

Ադրբեջանում սամբոյի մարզիչ Մեհման Խալիլովը Սումգայիթի մարզադպրոցում ծեծելով սպանել է յոթամյա աշակերտ Ֆարիդ Բակարովին, գրում է «Լենտա.ռու»-ն։

Ըստ աղյուրի՝ տեսահսկման համակարգով կատարված տեսագրությունում երևում է, թե ինչպես է Խալիլովը ծեծում տղային, քաշում նրա մազերից, ոտքերով հարվածում, գլխիվայր շուռ տալիս և ցնցում։ Յոթամյա երեխան վզի կոտրվածք է ստացել և տեղափոխվել մանկական հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։

Նշվում է, որ Խալիլովի դեմ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ հանգեցրել է տուժողի մահվան» հոդվածով։ Մարզիչը ձերբակալվել է։
 

Placeholder
Ադրբեջանում սամբոյի մարզիչը ծեծելով սպանել է յոթամյա աշակերտին