Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նորիկյան․ Միջնորդություն ենք ներկայացրել լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների ներկայացուցիչ , փաստաբան Նորայր Նորիկյանը միջնորդություն է ներկայացրել Քննչական կոմիտե` դատաբժշկական լրացուցիչ փորձաքննություն նշանակելու համար։
«Լրացուցիչ հարցեր են առաջացել, քանի որ զինծառայողների դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացություննեիրի համադրումը գործում եղած առկա փաստական տվյալների հետ որոշակի էական հակասությունների մեջ են մտնում և փորձաքննությունների եզրակացությունները թերի են ու անորոշ։ Նկատի ունենալով այս հանգամանքը, միջնորդություն ենք ներկայացրել լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին։ Կսպասենք վարույթն իրականացնող մարմնի որոշմանը։ Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ մեզ համար շատ էական է հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական, նյութագիտական, դատաապրանքագիտական համալիր փորձաքննության եզրակացությունը, որն էական հարցերի է պատասխանելու։ Այնուհետև, եզրակացությունը ստանալուց հետո, կհամադրենք և կվերլուծենք այն, որից հետո կհանգենք եզրակացության,թե կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն կա,թե՞ ոչ։ Այս փուլում բավարարվում ենք լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդության ներկայացմամբ»,- panorama.am-ի հետ զրույցում մանրամասնեց Նորայր Նորիկյանը։