Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը գրում է.
«ՁԵՐ ԱՍԱԾ ՄԻԼԻՈՆԸ ՀՀ-ՈՒՄ ՉԷ
ՀՀ վիճվարչության տվյալներով երկրում փաստացի ապրող մարդկանց թիվը 2,6 միլիոն է: Եթե հաշվի առնենք մինչև 18 տարեկան քաղաքացիների առկայությունը, ապա առավել քան ակնհայտ է դառնում, որ հնարավոր չէ ՀՀ-ում ընտրական իրավունք ունեցող 2,5 միլիոն մարդ լինի: Ընտրողների ընդհանուր հենց 2,5 միլիոն թիվն է նշվում ընտրացուցակներում արդեն քանի տարի:
Երկրում առկա ընտրողների փաստացի թիվը տրամաբանական է, որ կլինի 1,3-1,4 միլիոնի կարգի, ինչը փաստում են վերջին 15 տարվա ընտրությունների տվյալները և ինչը շարունակաբար պնդում եմ ես, հայտարարելով, որ այն, մյուս 1 միլիոնը ընտրելու իրավունք ունենալով` Հայաստանում չէ:
Այնպես, որ բոլոր նրանք, ովքեր հույսեր են կապում ընտրություններին իբր չմասնակցած 1 միլիոն մարդկանց հետ աշխատել, նրանց բերել ընտրությունների և երկրում ակնառու փոփոխությունների հասնել` ուտոպիայի մեջ են...
Ընտրությունների միջոցով էական դրական փոփոխությունների հասնելու համար, եթե դրանք լինեն արդար, անհրաժեշտ է առնվազն 650 000 գիտակից քաղաքացի, ինչն առկա չէ...
Այնպես, որ երկրում էական դրական փոփոխությունների հասնելու համար այլ, մեծ խելք պահանջող, ուղի է պետք ընտրել»։