Մահացել է մոդելավորող Վալենտին Յուդաշկինը
Աշխարհում
14:11 02/05/2023
Աշխարհ

Մահացել է մոդելավորող Վալենտին Յուդաշկինը

59 տարեկանում մահացել է խորհրդային և ռուս նկարիչ-մոդելավորող, Ռուսաստանի ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Վալենտին Յուդաշկինը։ Այս մասին հայտնում է Ռուսական առաջին ալիքը։ 

«Ցավալի լուր։ Վալենտին Յուդաշկինը մահացել է։ Այդ մասին հայտնել է նրա կինը։ Փայլուն մոդելավորող, համաշխարհային նորաձևության ճանաչված վարպետ։ Նրա հանդերձանքները կրել են շոու բիզնեսի, թատրոնի և կինոյի աստղերը, ցուցադրությունները միշտ մեծ ուշադրություն են գրավել»,- նշված է Առաջին ալիքի կայքում։ 

news.ru-ն գրում է, որ 2016 թվականին մոդելավորողի մոտ երիկամի քաղցկեղ է ախտորոշել։

Դեռևս մարտին Յուդաշկինն իր կնոջ հետ մեկնել էր Իսրայել՝ հանդիպելու մոր և ընկերուհու՝ Ալլա Պուգաչովայի հետ։

 

Placeholder
Մահացել է մոդելավորող Վալենտին Յուդաշկինը