Պեպանյան. Անհրաժեշտ է առնվազն 650 000 գիտակից քաղաքացի
Քաղաքական
10:02 02/05/2023
Հայաստան

Պեպանյան. Անհրաժեշտ է առնվազն 650 000 գիտակից քաղաքացի

Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը գրում է.

«ՁԵՐ ԱՍԱԾ ՄԻԼԻՈՆԸ ՀՀ-ՈՒՄ ՉԷ

ՀՀ վիճվարչության տվյալներով երկրում փաստացի ապրող մարդկանց թիվը 2,6 միլիոն է: Եթե հաշվի առնենք մինչև 18 տարեկան քաղաքացիների առկայությունը, ապա առավել քան ակնհայտ է դառնում, որ հնարավոր չէ ՀՀ-ում ընտրական իրավունք ունեցող 2,5 միլիոն մարդ լինի: Ընտրողների ընդհանուր հենց 2,5 միլիոն թիվն է նշվում ընտրացուցակներում արդեն քանի տարի:

Երկրում առկա ընտրողների փաստացի թիվը  տրամաբանական է, որ կլինի 1,3-1,4 միլիոնի կարգի, ինչը փաստում են վերջին 15 տարվա ընտրությունների տվյալները  և ինչը շարունակաբար պնդում եմ ես, հայտարարելով, որ այն, մյուս 1 միլիոնը ընտրելու իրավունք ունենալով`   Հայաստանում չէ: 

Այնպես, որ բոլոր նրանք, ովքեր հույսեր են կապում ընտրություններին իբր չմասնակցած 1 միլիոն մարդկանց հետ աշխատել, նրանց բերել ընտրությունների և երկրում ակնառու փոփոխությունների հասնել` ուտոպիայի մեջ են...

Ընտրությունների միջոցով էական դրական փոփոխությունների հասնելու համար, եթե դրանք լինեն արդար, անհրաժեշտ է առնվազն 650 000 գիտակից քաղաքացի, ինչն առկա չէ...

Այնպես, որ երկրում  էական դրական փոփոխությունների հասնելու համար այլ, մեծ խելք պահանջող,  ուղի է պետք ընտրել»։

Placeholder
Պեպանյան. Անհրաժեշտ է առնվազն 650 000 գիտակից քաղաքացի