ՄՊՀ-ն հեղուկ գազի շուկայում մրցակցային իրավախախտումներ չի հայտնաբերել
Տնտեսություն
11:02 03/05/2023
Հայաստան

ՄՊՀ-ն հեղուկ գազի շուկայում մրցակցային իրավախախտումներ չի հայտնաբերել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախնական ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում, մասնավորապես դիտարկվել են վերջին շրջանում արձանագրված գնային փոփոխությունները:

Հանձանոժողվից հայտնում են՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ շուկան խիստ մրցակցային է. հեղուկ գազի ներմուծում են իրականացնում 86  տնտեսավարող սուբյեկտներ, որոնցից առավել խոշոր տնտեսավարողի՝ շուկայում ունեցած մասնաբաժինը կազմում է շուրջ 10 տոկոս:

«Հետևաբար շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, իսկ հակամրցակցային համաձայնությունները բնորոշ չեն մրցակցային շուկաներին»,-նշում են հանձնաժողովից։

Placeholder
ՄՊՀ-ն հեղուկ գազի շուկայում մրցակցային իրավախախտումներ չի հայտնաբերել