Շատ դժգոհ եմ, որ մամուլն ազատ է, ամեն մեկին պետք չէ ազատություն տալ. Հարցում
Հասարակություն
15:46 03/05/2023
Հայաստան

Շատ դժգոհ եմ, որ մամուլն ազատ է, ամեն մեկին պետք չէ ազատություն տալ. Հարցում

«Մարդիկ պետք է ազատ մտածողություն ունենան, որպեսզի կարողանան ազատ արտահայտվել ու խոսել»,- Panorama.am-ի՝ մամուլի ազատության վերաբերյալ հարցին այսպես արձագանքեց  քաղաքացիներից մեկը։

«Մամուլի ազատություն կա՞ բայց։ Կարծում եմ՝ ազատ չէ մամուլը»,-ասաց հարցման մասնակիցներից մեկը։

Հարցմանը մասնակցած քաղաքացիներից շատերը կարծում են, որ մամուլը Հայաստանում ազատ  է։ 

«Այո, ազատ է, և ես շատ դժգոհ եմ այդ ազատությունից, քանի որ պետք չէ ամեն մեկին տալ այդ ազատությունը. ավելի շատ է սուտը, խաբեությունը, սադրանքը, ինչն անդրադառնում է ժողովրդի հոգեկան աշխարհի վրա և ընդհանրապես  մատաղ սերնդի դաստիարակության վրա»,-ասաց նա։

«Չափերի մեջ պետք է լինի, չենք ասում, ցենզուրա լինի»,-նշեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։



Նշենք, որ Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ հայտնվելով 49-րդ տեղում նախորդ տարվա 51-ի փոխարեն։ Վրաստանը՝ 77-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 151, Ռուսաստանը՝ 164։


 

Placeholder