Բռնցքամարտիկ Գոռ Այվազյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Սպորտ
18:40 03/05/2023
Տարածաշրջան

Բռնցքամարտիկ Գոռ Այվազյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Ախալքալաքի մարզահամալիրի մարզիկ Գոռ Այվազյանը Եվրոպայի 2023 թվականի բռնցքամարտի առաջնության ոսկե մեդալակիր դարձավ, 54 կգ քաշային կարգում: Jnews-ի փոխանցմամբ՝ մայիսի 3-ին, բռնցքամարտիկ Գոռ Այվազյանը Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում մենամարտում էր Ռուսաստանի ներկայացուցչի հետ և հաղթանակ կրելով դարձավ Եվրոպայի չեմպիոն։

Հատկանշական է, որ Գոռ Այվազյանը Վրաստանի բազմակի չեմպիոն է, 2022 թվականի Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև աշխարհի առաջնության և բազմաթիվ միջազգային մրցաշարերի մեդալակիր։ Գոռի գլխավոր մարզիչն է Գագիկ Էլիզբարյանը։

Նշվում է, որ Ախալքալաքի մարզահամալիրից Վրաստանի երիտասարդական հավաքականի կազմում բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը, որն անցկացվում է Երևանում, մասնակցում էին Գոռ Այվազյանն ու Սամվել Ղազարյանը։ 80 կգ քաշային Սամվել Ղազարյանն ապրիլի 29-ին պարտվեց մրցակցին։ Գոռ Այվազյանը շարունակելով պայքարը երիտասարդների առաջնությունում 54 կգ քաշային կարգում այսօր նվաճեց չեմպիոնի տիտղոսը:

Placeholder