ԱԺ-ն գրեթե սպառեց օրակարգը՝ ընդունելով նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը քրեականացնող օրենքը
Քաղաքական
11:10 03/05/2023
Հայաստան

ԱԺ-ն գրեթե սպառեց օրակարգը՝ ընդունելով նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը քրեականացնող օրենքը

Մեկ օրվա աշխատանքից հետո ԱԺ-ն սպառեց նիստերի օրակարգի բոլոր նախագծերի քննարկումները՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդման և ՔՊ-ի կողմ ձայներով ընդունեց դրանք:

ԱԺ-ն ընդունեց.

«Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին (առաջին ընթերցմամբ),

«Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից օրենքների փաթեթը (առաջին ընթերցմամբ),

«Հրդեհային անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից օրենքների փաթեթը(երկրորդ ընթերցմամբ),

«Առևտրային արբիտրաժի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ևՀայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին(երկրորդ ընթերցմամբ),

«Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին(առաջին ընթերցմամբ),

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից օրենքների փաթեթը (երկրորդ ընթերցմամբ),

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին(երկրորդ ընթերցմամբ),

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից փաթեթը (երկրորդ ընթերցմամբ),

«Հանրային առողջապահության ոլորտում սանիտարահամաճարակաբանական բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման և արձագանքման նպատակով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին

«Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարություն (4-րդ հերթ)» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի թիվ 4 լրացուցիչ համաձայնագիրը վավերացնելու մասին,

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին,

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 6-ի ՀՕ-267-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին(առաջին ընթերցմամբ),

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին(առաջին ընթերցմամբ),


«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից փաթեթը (երկրորդ ընթերցմամբ),

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին(երկրորդ ընթերցմամբ) նախագծերը:

Վերջին օրինագծով քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը: 

Placeholder
ԱԺ-ն գրեթե սպառեց օրակարգը՝ ընդունելով նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը քրեականացնող օրենքը