Flyone-ը նոր չվերթներ է հետաձգել ու չեղարկել
Տնտեսություն
18:03 03/05/2023
Հայաստան

Flyone-ը նոր չվերթներ է հետաձգել ու չեղարկել

Flyone ավիաընկերության Երևան-Նովոսիբիրսկ չվերթը կրկին հետաձգվել է։ Այս անգամ այն նշանակվել է մայիսի 4-ին ժամը 01։10-ին։ Հիշեցնենք, որ սա երկրորդ հետաձգումն է։

Հետաձգվել է նաև Երևան-Սոչի չվերթը։ Ժամը 18։50-ի փոխարեն այն տեղի կունենա ժամը 21։00-ին։

Երևան-Սամարա չվերթը, որը նախատեսված էր վաղը ժամը 12։00-ին, չեղյալ է հայտարարվել։ Ավելի վաղ չեղարկվել էր Երևան-Մին Վոդի չվերթը։

Placeholder
Flyone-ը նոր չվերթներ է հետաձգել ու չեղարկել