Թուրքիան փակել է իր օդային տարածքը Հայաստանի համար սադրանքների պատճառով. Չավուշօղլու
Քաղաքական
12:19 03/05/2023
Տարածաշրջան

Թուրքիան փակել է իր օդային տարածքը Հայաստանի համար սադրանքների պատճառով. Չավուշօղլու

Թուրքիան փակել է իր օդային տարածքը երրորդ երկրներ թռչող հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, NTV հեռուստաալիքի եթերում նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Մենք փակել ենք Հայաստանի օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար: Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռներ կթողնենք մեր երկիր, բայց թույլ չենք տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումը մեր տարածքով, քանի դեռ սադրանքները (Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ) շարունակվոմ են։  Եթե նրանք չդադարեն, մենք այլ միջոցներ կձեռնարկենք»,- ասել է նա։

Չավուշօղլուն նաև նշել է, որ բացառության կարգով թույլ են տվել միայն Հայաստանի ԱԺ նախագահի այցը Թուրքիա։

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 3-ին կմեկնի Անկարա՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովին և Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:

 

 

Placeholder
Թուրքիան փակել է իր օդային տարածքը Հայաստանի համար սադրանքների պատճառով. Չավուշօղլու