Մոլդովայում բռնցքամարտիկների կողքին են եղել տեղի հայ համայնքի ներկայացուցիչները
Սպորտ
18:57 04/05/2023
Հայաստան

Մոլդովայում բռնցքամարտիկների կողքին են եղել տեղի հայ համայնքի ներկայացուցիչները

Ավագ տարիքի պատանիների Հայաստանի հավաքականը հաջող մրցելույթներ է ունեցել Մոլդովայում կայացած միջազգային մրցաշարում։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

«Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած մեր բոլոր 9 մարզիկները բարձրացել են պատվո հարթակ։ Հայաստանի հավաքականը նվաճել է 4 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալ։ 

Ոսկե մեդալակիր են դարձել 48 կգ Վաղարշակ Քեյան, 50 կգ Տիգրան Հովսեփյանը, 70 կգ Սամվել Սիրամարգյանը և 75 կգ Ալբերտ Հարությունյանը։ Մրցաշարին մասնակցուն էին 7 երկրի բռնցքամարտիկներ։ Թիմային պայքարում մեր ընտրանին 2-րդն է։

Մոլդովայում մեր հավաքականի կողքին են եղել նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչները»,- ասվում է հաղորդագրությունում:                           

Placeholder