Սպիտակ տունը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում. Ջեյք Սալիվան
Քաղաքական
08:21 04/05/2023
Հայաստան

Սպիտակ տունը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում. Ջեյք Սալիվան

Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Սպիտակ տանը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ իր եռակողմ հանդիպմանը ու ողջունել Երևանի ու Բաքվի արձանագրած առաջընթացը բանակցություններում:

Իր գրառման մեջ, մասնավորապես, ասված է.

«Ուրախ էի այսօր Սպիտակ տանը հյուրընկալել արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին։ Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում և խրախուսում շարունակական երկխոսությունը: Կայուն և արդար համաձայնագիրն առանցքային դեր ունի երկու երկրների և տարածաշրջանի համար հնարավորությունների ստեղծման համար»,-  ասված է Սալիվանի գրառման մեջ:
 

Placeholder
Սպիտակ տունը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում. Ջեյք Սալիվան