Բլինքենը՝ Ադրբեջան-Հայաստան համաձայնության մասին. Մենք վերջնագծին շատ մոտ ենք
Քաղաքական
23:50 04/05/2023
Հայաստան

Բլինքենը՝ Ադրբեջան-Հայաստան համաձայնության մասին. Մենք վերջնագծին շատ մոտ ենք

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ողջունել է, որ Հայաստանը և Ադրբեջանն ընդունել են՝ տևական և կայուն խաղաղության միակ ճանապարհը երկխոսությունն է:

Միացյալ Նահանգները ուրախ է շարունակել իր աջակցությունը, ասել է Բլինկենը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև խաղաղության բանակցությունների փակման նիստում։

«Վերջին մի քանի օրվա ընթացքում երկու կողմերը քննարկել են մի քանի շատ կոշտ հարցեր, և նրանք շոշափելի գործընթաց են հաստատել կայուն խաղաղության համաձայնագրի շուրջ։ Այդ համաձայնության ձեռքբերումը ոչ միայն պատմական կլինի, այլև խորապես կբխի Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների շահերից և շատ դրական ազդեցություն ունեն նույնիսկ երկու երկրների սահմաններից դուրս»,- ասել է պետքարտուղարը։

Նա կարծիք է հայտնել, որ բանակցությունների տեմպը և մեր գործընկերների ստեղծած հիմքը ցույց է տալիս, որ մենք համաձայնության հասնելու գործընթացում են:

«Մարաթոնի վերջին մղոնը միշտ ամենադժվարն է, մենք դա գիտենք, բայց Միացյալ Նահանգներն այստեղ է, որպեսզի շարունակի օգնել մեր երկու ընկերներին հատելու  վերջնագիծը: Ինչպես ասացի, կարծում եմ, որ մենք դրան շատ մոտ ենք»,- ասել է Բլինքենը։

Նա նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության մոտ տեսնում է  առաջ շարժվելու վճռականություն։

«Զգում ենք, որ շատ շոշափելի առաջընթաց ենք գրանցել, վերջնական համաձայնությունն արդեն մոտ է,  և մենք վճռական ենք շարունակելու օգնել մեր ընկերներին հասնելու դրան»,- ասել է Բլինքենը:

Placeholder
Բլինքենը՝ Ադրբեջան-Հայաստան համաձայնության մասին. Մենք վերջնագծին շատ մոտ ենք