«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորի քրոջ ամուսինն Ալեն Սիմոնյանի վարորդն է
Օրվա մամուլ
08:59 05/05/2023
Հայաստան

«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորի քրոջ ամուսինն Ալեն Սիմոնյանի վարորդն է

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել, թե ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը պատգամավոր դառնալուց հետո իր մտերիմներից, բարեկամներից ում է հասցրել աշխատանքի տեղավորել:

Արդեն գրել ենք, որ Հասմիկ Հակոբյանը պատգամավոր Ալեն Սիմոնյանի օգնականից պատգամավոր դառնալուց հետո հասցրել է հարազատ հորը՝ Արմեն Հակոբյանին տեղավորել ԱԺ-ում՝ աշխատանքի: Արմեն Հակոբյանը ԱԺ վարչատնտեսական վարչության ավտոտրանսպորտային բաժնում է աշխատում: Մեզ հետ զրույցում հենց Հակոբյանը չէր հերքել այս տեղեկությունը:

Պատգամավորը, սակայն, այսքանով չի սահմանափակվել: Հասմիկ Հակոբյանի քրոջ ամուսինը՝ Վարոն ևս աշխատում է ԱԺ-ում: Նա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարորդն է: Ստացվում է՝ ՀՀԿ-ի օրոք «ԽԾԲ»-ն մերժող այս իշխանությունը, ինչպես մյուս դեպքերում, այս հարցում ևս փորձում է հետ չմնալ նրանցից և տարբեր պաշտոնների, ու աշխատանքների են նշանակում իրենց մերձավորներին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder