«Հրապարակ». Վահե Ղազարյանի դեմ պայքարին միացել են նաև սորոսամերձ շրջանակները
Օրվա մամուլ
08:55 05/05/2023
Հայաստան

«Հրապարակ». Վահե Ղազարյանի դեմ պայքարին միացել են նաև սորոսամերձ շրջանակները

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՆԳ նախարար Վահե Ղազարյանի դեմ սորոսական ՀԿ-ների պայքարին միացել են նաև սորոսամերձ շրջանակները։ Անցած շաբաթ պատգամավոր Զարուհի Բաթոյանն ԱԺ-ում փոխոստիկանապետից հաշիվ էր պահանջել, թե ինչու են «Պոլիգրաֆ» ակումբում «բռնություն» գործադրել։

Հիշեցնենք, որ թմրանյութ էին փնտրել՝ խուզարկություն արել, բերման ենթարկել 41 անձի, 4-ի մոտ թմրամիջոց էին գտել։ Իսկ նախօրեին Ղազարյանից հաշիվ էր պահանջում Մարիա Կարապետյանը։ Որոշ տեղեկություններով, ակումբ այցելողների մեջ կան սեքսուալ փոքրամասնությունների ներկայացուցիչներ, դա է հուզել նրանց իրավունքների պաշտպանությամբ մտահոգ անձանց։

«Պարոն նախարար, ես այդ օրը կարող էի լինել այդ ակումբում: Որպես միջին վիճակագրական քաղաքացի՝ կարող եմ երաշխավորել, որ ամենաթունդ բանը, որ ես օգտագործում եմ, սուրճն է: Հետևաբար, ինձ հետաքրքիր է՝ ի՞նչ մասշտաբի բացահայտման համար է, որ ես պետք է խուզարկության ենթարկվեմ և ձերբակալվեմ»,- ասել է նա:

Նախարարը նշել է, որ մեծ աշխատանք է տարվել. «Փորձաքննության ավարտից հետո խոստանում եմ իրազեկել: Ինչ վերաբերում է՝ ոստիկանության գործողություններն իրավաչափ են, թե ոչ, դրանք կպարզեն նախաքննությունը և ծառայողական քննությունը»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Placeholder