Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՌԴ ՆԳՆ-ն հայտնել է գրող Պրիլեպինի դեմ մահափորձի մեջ կասկածվողի ձերբակալության մասին
Գրող Զախար Պրիլեպինի դեմ մահափորձի մեջ կասկածվողը կալանավորվել է: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։
«Ոստիկանության աշխատակիցները տաք հետքերով ձերբակալել են մի տղամարդու, որը կարող է ներգրավված լինել այն մեքենայի պայթեցման մեջ, որում գտնվել է Զախար Պրիլեպինը», -ասել է նա:
Ավելի վաղ ՆԳՆ-ն հայտնել էր, որ Պրիլեպինի հետ պայթած մեքենայում ևս մեկ մարդ է եղել։ Գերատեսչության տվյալներով՝ վարորդն է եղել, նա տեղում մահացել է։
Ինչպես հաղորդում է Telegram 112 ալիքը, պայթուցիկ սարք է տեղադրվել Պրիլեպինի վարած Audi Q7 մակնիշի ավտոմեքենայի շարժիչում։ Պայթյունը շրջել է մեքենան.
Ինքը՝ գրողը, վիրավորվել է ոտքերից, հոսպիտալացվել է մոտակա հիվանդանոց։ Բժիշկները լուծում են Պրիլեպինին Մոսկվա տեղափոխելու հարցը.