«Ժողովուրդ». Մոսկվան է հանդես եկել Փաշինյանի և Ալիևի, ինչպես նաև ԱԳ նախարարների հանդիպման առաջարկով
Օրվա մամուլ
09:37 06/05/2023
Հայաստան

«Ժողովուրդ». Մոսկվան է հանդես եկել Փաշինյանի և Ալիևի, ինչպես նաև ԱԳ նախարարների հանդիպման առաջարկով

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հաջորդ շաբաթ Մոսկվայում կարող է տեղի ունենալ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի, ինչպես նաև արտգործնախարարների հանդիպումը:

Մոսկվան է նման առաջարկով հանդես եկել: Մինչ այս, նկատենք, որ Վաշինգտոնում չորս օր շարունակ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը բանակցում էին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Համատեղ հայտարարության մեջ նշվում է, թե մի շարք հարցեր կողմերը համաձայնեցրել են, սակայն նաև տարաձայնություններ ունեն:

Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ ԱՄՆ-ում մոռացել են Արցախի կարգավիճակի մասին: «Ադրբեջանը շարունակում է իր դիրքերն առաջ տանել, նա նաև չի զիջելու: Եթե Երևանը համաձայնի Ադրբեջանի բոլոր պայմաններին, ապա այդ դեպքում հնարավոր է համաձայնության հասնել, հակառակ դեպքում գործընթացը կձգձգվի», – նշեց նա:

Քաղաքագետի խոսքով՝ Արևմուտքը փորձում է օգտվել աշխարհաքաղաքական իրավիճակից և ՌԴ-ի շուրջ զարգացումներից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder