Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ III-ը ժամանել է Բուքինգհեմյան պալատ։ «Գազետա ռու»-ն հայտնում է, որ փաստն արձանագրող նկարները հայտնվել են Getty Images ֆոտոբանկում։
Շաբաթ օրը՝ մայիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 11:00-ին Վեսթմինսթերյան աբբայությունում կսկսվի Չարլզ III-ի թագադրման պաշտոնական մասը։
Թագադրման նախօրեին՝ մայիսի 5-ին, Մեծ Բրիտանիայի թագավորը Բուքինգհեմյան պալատում կազմակերպել է նախաթագադրական ընդունելություն, որին մասնակցել են միապետությունների ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից՝ Մոնակոյի արքայազն Ալբերտ II-ից և արքայադուստր Շարլենից մինչև Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը և թագուհի Լետիցիան: Միջոցառմանը տեսել են նաև ԱՄՆ-ի և Ուկրաինայի առաջին տիկինները՝ Ջիլ Բայդենը և Ելենա Զելենսկայան։