«Հրապարակ». Առաջ զինվորին ելակով էին կերակրում, և բանակին լավ նայելու չափանիշը ելակն էր, այժմ` ջրիկ ճաշը
Օրվա մամուլ
09:21 06/05/2023
Հայաստան

«Հրապարակ». Առաջ զինվորին ելակով էին կերակրում, և բանակին լավ նայելու չափանիշը ելակն էր, այժմ` ջրիկ ճաշը

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ական իշխանությունների համար բանակը ոչ թե երկրի պաշտպանության և հզորության խորհրդանիշն է, այլ հավաքատեղի, որտեղ ամենակարևորը սննդի մատակարարումն է: Առաջ զինվորին ելակով էին կերակրում, և բանակին լավ նայելու չափանիշը ելակն էր, այժմ` ջրիկ ճաշը:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է զորամաս և հետևել, թե ինչ ճաշ են տալիս զինվորներին: Նրա խոժոռ հայացքը, անշուշտ, զգաստացրել է խոհանոցի աշխատողներին, բայց լավ կլիներ՝ նման խիստ հայացքով նա հետևեր բանակի սպառազինությանը, զինվորների կացարաններին, մեր սահմանամերձ դիրքերին ու զինպատրաստությանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder