Ուրոլոգներն առաջին անգամ ռոբոտ-վիրաբույժի միջոցով կկատարեն միզապարկի փոխպատվաստում
Աշխարհում
18:45 06/05/2023
Աշխարհ

Ուրոլոգներն առաջին անգամ ռոբոտ-վիրաբույժի միջոցով կկատարեն միզապարկի փոխպատվաստում

Կալիֆորնիայի համալսարանի վիրաբույժները կկատարեն միզապարկի առաջին ռոբոտային փոխպատվաստումը: «Գազետա ռու»-ն հայտնում է, որ նրանք իրենց ծրագիրը ներկայացրել են Չիկագոյում կայացած Ամերիկյան ուրոլոգիական ասոցիացիայի տարեկան հանդիպմանը։

Միզապարկի փոխպատվաստումը հարմար է միզապարկի հիվանդություններ ունեցող մարդկանց համար։ Բանն այն է, որ թեև միզապարկը պարզ օրգան է թվում, սակայն կոնքի շրջանում ունի բարդ անոթային կառուցվածք, ինչը չափազանց դժվարացնում է փոխպատվաստման գործընթացը։ Այսպիսով, այժմ բժիշկները փոխպատվաստման փոխարեն կարող են հեռացնել հիվանդ միզապարկը և փորձել նորը ստեղծել աղիքային հյուսվածքից։ Բայց այս ընթացակարգը հարմար չէ բոլորի համար և ունի կողմնակի ազդեցությունների բարձր ռիսկ:

Այնուամենայնիվ, նոր կլինիկական փորձարկումը կարող է լուծել խնդիրը, և միզապարկի քաղցկեղով հիվանդ մարդիկ շուտով կարող են փոխպատվաստման վիրահատության ենթարկվել:

Placeholder