Փաշինյանի բանակցությունների ծուռ թագավորությունում
Քաղաքական
09:37 06/05/2023
Հայաստան

Փաշինյանի բանակցությունների ծուռ թագավորությունում

Սա ադրբեջանապաշտպան եվրոպայի այն երկրի մոտեցումը, ում չգիտես ինչու համարում են  «հայամետ»;

«Մենք պետք է տարբերենք Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակից, որը հայերով բնակեցված անկլավ է Ադրբեջանի կազմում»,- հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։ Արցախի Հանրապետության մասին։

Եթե սա հայամետն է, պատկերացրեք մնացածը;

Հիմա ԱՄՆ-ի մոտեցումը.
«Ես խնդրել եմ ԱԳ նախարարներին վերադառնալ իրենց մայրաքաղաքներ,կառավարություններին ներկայացնել այն հեռանկարը, որ լրացուցիչ բարի կամքի, ճկունության և փոխզիջման դեպքում համաձայնությունը հասանելի է»,-նման հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Եվ այսպես՝ փոխզիջու՞մ; Երևի էլի են պետք ականազերծման քարտեզներ «հանուն ոչնչի»։
Հավանորեն էլի պիտի սահմաններից, որոնք վաղուց խախտել է ագրեսոր Բաքուն, «հայելային» հետ քաշել ԶՈՒ-երը; Ծուռ հայլիների թագավորությունում;

Այսպես է հասկանում Թուրքիան փոխզիջումը. Թուրքիան, ուրեմն նաև ԱՄՆ-ն՝ այս տարածաշրջանում։ Այս «փոխզիջումներ»  փորձառությունը քանի տարի է՝ ունենք;

Կամ՝ ինչու պիտի Հայաստանը վախենա կամ ափսոսա, որ դրվել է Նեմեսիսի գործողությունների հերոսների հուշարձանը;

Լրիվ՝ այ քեզ բան;  Մեզ լրիվ ստրուկի տեղ են դրել՝ իշխանությունների նմանությամբ։

Ա. Ո.

Placeholder
Փաշինյանի բանակցությունների ծուռ թագավորությունում