CNN. ԱՄՆ-ի ԶՈւ F-16 կործանիչ է կործանվել  Հարավային Կորեայում
Քաղաքական
12:12 06/05/2023
Աշխարհ

CNN. ԱՄՆ-ի ԶՈւ F-16 կործանիչ է կործանվել Հարավային Կորեայում

Հարավային Կորեայում ամերիկյան խոշոր ռազմաբազայի մոտ ուսումնական թռիչք կատարելիս ամերիկյան F-16 կործանիչ է կործանվել։ Այս մասին հայտնում է CNN-ը (CNN)՝ հղում անելով ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարավկորեական հրամանատարությանը։

«Ամերիկյան F-16 կործանիչը կործանվել է շաբաթ օրը՝ մայիսի 6-ին, ուսումնական թռիչքի ժամանակ Հարավային Կորեայում գտնվող ամերիկյան խոշոր ռազմաբազայի մոտ»,-«Գազետա ռու»-ն հայտնում է, որ այդ մասին ասել է հեռուստաընկերության աղբյուրը:

Պարզվել է, որ F-16 ռազմական ինքնաթիռ է կործանվել Օսան ավիաբազայի մոտ գտնվող գյուղական շրջանում։

Հայտնի է դարձել նաև, որ օդաչուին հաջողվել է կատապուլտի ոճակը սեղմել, նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։

Միաժամանակ ընդգծվում է, որ միջադեպի հետևանքով խաղաղ բնակիչների շրջանում ոչ ոք չի տուժել։

Միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել։
 

Placeholder
CNN. ԱՄՆ-ի ԶՈւ F-16 կործանիչ է կործանվել Հարավային Կորեայում