Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դաժան ծեծի ենթարկվելուց հետո կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը վատացել է. Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է.
«ԱՅՍ ԱՄԵՆԸ ՄԵՆՔ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ ԵՆՔ
Լրատվամիջոցները հիշեցնում են 4 տարի առաջ քպ-ականների կողմից դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի մասին, ով այսքան ժամանակ գտնվելով կոմայի մեջ, այժմ ՝ կտրուկ վատանալով տեղափոխվել է հիվանդանոց։
Իմ համոզմամբ, այդ ողբերգության գլխավոր պատասխանատուն եղել է քպ-ական մարզպետը, որն այժմ ԱԺ-ում աշխատում է որպես՝ կոճակ-պատգամավոր։
Բնականաբար նա ոչ մի պատասխանատվության չենթարկվեց։ Պատասխանատվության չենթարկվեցին նաև, քպ-ի կողմից հրահանգված Էդգար Ղազարյանին ծեծողները, լրագրողի վրա հարձակվող քպ-ականը, որն էլ ԱԺ փոխխոսնակ-կոճակ է աշխատում, քաղաքացու դեմքին թքողը, որն էլ ԱԺ խոսնակ-կոճակ է աշխատում,Արմեն Գրիգորյանին սպանող քննիչ-դատախազ-դատավորները, Ապարանի երեք երիտասարդներին սպանողները, որոնք էլ հաստատ ինչ-որ յուղոտ պաշտոններ են զբաղեցնում և վերջապես ՝ Սոնա Մնացականյանին սպանող դավաճան-վարչապետը։ Եվ ամենաողբերգականն այն է, որ այս ամենը մենք հանդուրժում ենք և չենք ընդվզում»։