Բրյուսելում Փաշինյանը համաձայնվելու է Ադրբեջանի հակահայկական պնդումներին. Արմինե Ադիբեկյան
Քաղաքական
17:47 08/05/2023
Հայաստան

Բրյուսելում Փաշինյանը համաձայնվելու է Ադրբեջանի հակահայկական պնդումներին. Արմինե Ադիբեկյան

«Մոտ օրերս Փաշինյան-Ալիև հանդիպում է տեղի ունենալու, վստահաբար Փաշինյանը համաձայնվելու է Ադրբեջանի կողմից հակահայկական պնդումներին, որոնք պարունակում են նաև Ադրբեջանին Տավուշից 8 գյուղ հանձնելը»,- Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը։

Ըստ Ադիբեկյանի, նա նաև օկուպացրած տարածքներն է ճանաչելու  Ադրբեջանի կազմում, ինչպես նաև Արցախը, մնացած բոլոր հակահայկական, Հայաստանի  անվտանգությանը սպառնող կետերը։

«Հետևաբար, վախենալով գեներալ Խաչատուրովի հեղինակությունից, նա այս մարդուն  պահելու է  փակի տակ այնքան, մինչև այդ ստոր փաստաթղթի վերջին կետը չդնի»,- ասաց Ադիբեկյանը։

Արմինե Ադիբեկյանը  դատարանի դիմաց էր՝ իր աջակցությունը հայտնելու անազատության մեջ պահվող գեներալ Գրիգորի Խաչատուրովին։ Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել են գեներալ Խաչատուրովի գործով նախնական դատական լսումները:

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Placeholder
Բրյուսելում Փաշինյանը համաձայնվելու է Ադրբեջանի հակահայկական պնդումներին. Արմինե Ադիբեկյան