Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ջավախքում սկսվել է կարտոֆիլի ցանքը: Շատ կարտոֆիլագործներ չեն իրացրել նախորդ տարվա կարտոֆիլը: Վերջիններս չեն կարողանում կողմնորոշվել՝ ցանե՞լ կարտոֆիլ, թե ոչ:
Jnews-ը գրում է, որ նախորդ տարի կարտոֆիլի պահանջարկն ու գինն ամեն ամիս փոխվում էր։
Անցած տարվա հոկտեմբերին կարտոֆիլի գինը հասնում է առավելագույնին: Ֆերմերները, նկատելով, որ կարտոֆիլի թանկացման միտում կա, այդքան էլ չէին շտապում վաճառել այն։ Վաճառում էին հիմնականում նրանք, ովքեր պարտքեր, վարկեր ունեին։ Նրանք հրաժարվում էին վաճառել անգամ 1,50 լարիով։ Վաճառքի հետ կապված խնդիրներ չեն եղել, 1 կգ կարտոֆիլի գինը, կախված չափից ու որակից, տատանվել է 1,20 լարիից մինչև 1,80 լարի։
Կարտոֆիլի բարձր գինն ու պահանջարկը Ջավախքում պահպանվում է մինչև դեկտեմբերի կեսերը։
Խոշոր քաղաքների մեծածախ շուկաներում 2023 թվականի հունվարի սկզբին գինը իջնում է, տեղում արդեն գնորդները քչանում են, և առնում են ցածր գներով։ Մեծածախ շուկաներում կարտոֆիլը վաճառվում է մեկ կգ-ը 1-1,20 լարիով։
Կարտոֆիլագործները նշել են, որ այս տարի Վրաստան մեծ քանակությամբ կարտոֆիլ է ներկրվել, հատկապես Ռուսաստանից։
Ըստ EastFruit-ի վերլուծաբանների, Վրաստանի առանցքային Սամցխե-Ջավախքի շրջանում կարտոֆիլի բերքատվությունը շատ ցածր է եղել անցյալ տարի: Բերքատվության անկման հիմնական պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն էին, ինչը հանգեցրել է կարտոֆիլի գների աճին։