Արցախի հետ կապված մեր մոտեցումը բազմաթիվ անգամ հայտարարել ենք՝ պետք է ստեղծվի միջազգային մեխանիզմ. Արմեն Գրիգորյան
Քաղաքական
12:13 09/05/2023
Հայաստան

Արցախի հետ կապված մեր մոտեցումը բազմաթիվ անգամ հայտարարել ենք՝ պետք է ստեղծվի միջազգային մեխանիզմ. Արմեն Գրիգորյան

«Հայտնի սկզբունք կա բանակցություններում՝ քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չե, ոչ մի բան էլ դեռ համաձայնեցված չէ»,-մայիսի 9-ին Հաղթանակ զբոսայգու հուշահամալիրի մոտ հայտնեց ԱԽ քարտուղղար Արմեն Գրիգորյանը՝ մեկնաբանելով Վաշինգտոնյան հանդիպման արդյունքները:

Նա հնարավոր համարոց, որ ԱԳ նախարարների վաշինգտոնյան բանակցություններում որոշ հարցերում եղել են առաջընթաց, բայց դրանք ամենահիմնարարները չեն:

Գրիոգրյանը հայտնեց, որ բանակցությունները շարունակվու են և առաջիկա կիրակի օրը երկրենրի ղեկավարների մակարդակով հանդիպում է լինելու Բրյուսելում, որից հետո՝ Քիշնևում, որոնց ժամանակ կփորձեն հնարավորինս մոտարկել մոտեցումները և առաջ շարժվել:

ԱԽ քարտուղարը հավաստիացերց, որ Միջազգային երաշխավորների ինստիտուտի հարցով բանակցություններն ընթանում են, բայց վերջնական լուծում չկա:

«Արցախի հետ կապված մեր մոտեցումը բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ պետք է ստեղծվի միջազգային մեխանիզմ, Ստեփանակերտը և Բաքուն քննարկեն իրավունքների և անվտանգության հարցերը։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի վերջնական կնքամանը, դա այս պահին որևէ ձև որոշված չէ, որտեղ որ հնարավորությունը եղավ առաջընթաց գրանցելու և վերջնական համաձայնություն հասնելու, այնտեղ էլ կստորագրենք»,- ասաց Գրիգորյանը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ ԱԽ քարտուղարն հայտարարեց, որ այն պետք է լինի առանց նախապայմանների։

Պատասխանելով հարցին, թե Հայաստանը կապամոնտաժի Երևանում վերջերս տեղադրված «Նեմեսիս» գործողության հերոսներին նվիրված հուշարձանը՝ Գրիգորյանն ասաց, որ այն մունիցիպալ մակարդակի հարց է և հավելեց. «Արձանի հարցը Հայաստանի ներքին հարցն է, և որևէ մեկն իրավունք չունի այդ հարցերում խառնվել»:

 

Placeholder