Ապշած եմ, որ 2,5 տարի է Հայաստանում այս հարցն իր լուծումը չի ստացել. Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն
Մշակույթ
17:52 09/05/2023

Ապշած եմ, որ 2,5 տարի է Հայաստանում այս հարցն իր լուծումը չի ստացել. Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն

Շուշիի գորգերի թանգարանի 170 գորգ, որոնք 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում փրկել ու Հայաստան է  տեղափոխել թանգարանի հիմնադիր տնօրեն Վարդան Ասծատրյանը, դեռևս մշտական ցուցադրության վայր չունեն։

«Հանդիպել եմ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ, քննարկել, սպասում եմ իրենց արձագանքին, որոշմանը, թե ինչ պետք է լինի այս թանգարանի ճակատագիրը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Ասծատրյանը։

Նա ընդգծեց՝ մի քիչ ապշած է, որ 2,5 տարի է Հայաստանում այս հարցն իր լուծումը չի ստացել։

«Մի քիչ անհարմար եմ զգում դրա մասին խոսել։ Ընդհանրապես մեզ բոլորիս պատիվ չի բերում, որ այս թանգարանի վիճակն այսպիսին է»,- ասաց Վարդան Ասծատրյանը։

Նա այսօր գորգերը ցուցադրում է Երևանում՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում՝ այդպես իր աջակցությունը հայտնելով մի քանի օր շարունակվող  «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքին։

Շուշիի գորգերի թանգարանն ունեցել է 300 գորգ։ Հաջողվել է փրկել միայն 170-ը, որոնք թվագրվում են 17-20-րդ դարերով։

«Մնացած  գորգերն ադրբեջանցի զինվորների կողմից թալանվել են»,- ասաց Վ. Ասծատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։


 

Placeholder
Ապշած եմ, որ 2,5 տարի է Հայաստանում այս հարցն իր լուծումը չի ստացել. Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն