«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն դատարանում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել
Օրվա մամուլ
09:05 09/05/2023
Հայաստան

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն դատարանում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն դատարանում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել։ Բանն այն է, որ կալանավորներն այնքան շատ են, որ նրանց դատարան ուղեկցող ոստիկանները չեն հասցնում նրանց բերել դատարան։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ բանը հասել է այնտեղ, որ անգամ Հակակոռուպցիոն դատարանի դատավորներն են դիմում ոստիկանության ուղեկցող խմբի հրամանատարին՝ խնդրելով լուծում տալ իրավիճակին, քանի որ, կալանավորներին դատարան չբերելով, նիստերն են հետաձգվում»։

Մանրամասները թերթի այօսրվա համարում:
 

Placeholder
«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն դատարանում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել