Նիկոլ Փաշինյանը Կրեմլ է ժամանել շքերթին մասնակցելու համար
Քաղաքական
11:32 09/05/2023
Աշխարհ

Նիկոլ Փաշինյանը Կրեմլ է ժամանել շքերթին մասնակցելու համար

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը ժամանեց Կրեմլի առաջին շենք։ Կադրերը հրապարակել են ռուսական լրատվամիջոցներն ու հեռագրային ալիքները։

Այնուհետև պատվիրակությունները լքել են Կրեմլի առաջին շենքը և ուղևորվել Կարմիր հրապարակ։

Մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում ավանդաբար անցկացվելու է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-րդ տարեդարձի զորահանդեսը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա կլինի շքերթին և ելույթ կունենա։

Ընդհանուր առմամբ Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել է մոտ 600 հազար հայ։

 

Placeholder
Նիկոլ Փաշինյանը Կրեմլ է ժամանել շքերթին մասնակցելու համար