Երևանում անցկացվել է «Անմահ գնդի» երթը
Քաղաքական
15:35 09/05/2023
Հայաստան

Երևանում անցկացվել է «Անմահ գնդի» երթը

Երևանում անցկացվել է «Անմահ գնդի» երթը: Այդ մասին Երևանից հաղորդել է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը։

Երթը մեկնարկել է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցուն հարակից տարածքից։ Այնտեղից ակցիայի մասնակիցները շարժվել են դեպի Հաղթանակի զբոսայգի՝ Անմար կրակի մոտ։

Միջոցառումը ղեկավարում են Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ և սկաուտներ։ Վետերաններին 40-ականների մեքենաներով  են տեղափոխում Հաղթանակի այգի: Ցուցարարները կրում են Հայաստանի և Ռուսաստանի դրոշները, իրենց հարազատների՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների լուսանկարները։

Ավելի վաղ «Անմահ գունդ արտասահմանում» պատմամշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր և գործադիր տնօրեն Էդմոն Հովհաննիսյանը հայտնել էր, որ Անմահ գնդի երթին ակնկալվում է 5000-ից 7000 հոգու մասնակցություն։
 

Placeholder