Գազայում իսրայելական հրթիռակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Քաղաքական
10:23 09/05/2023
Աշխարհ

Գազայում իսրայելական հրթիռակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Գազայի հատվածում իսրայելական հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի, 20-ը վիրավորվել են:«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։

Ավելի վաղ նախարարությունը հայտնել էր իսրայելական հարվածների հետևանքով ինը զոհերի մասին։

«Գազայի հատվածում իսրայելական հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի, վիրավորների թիվը՝ 20-ի»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Իսրայելի ռազմաօդային ուժերը մի քանի հրթիռային հարվածներ են հասցրել Գազայի հատվածի թիրախներին։ Իսրայելի պաշտպանության բանակն իր Telegram-ալիքում հայտնել է, որ հարվածներ է հասցնում «Իսլամական ջիհադ» շարժման թիրախներին։
 

Placeholder
Գազայում իսրայելական հրթիռակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի