«Հրապարակ». Ստեփանակերտի հանրահավաքին 20-25 հազար մարդ է մասնակցել
Օրվա մամուլ
09:12 10/05/2023
Հայաստան

«Հրապարակ». Ստեփանակերտի հանրահավաքին 20-25 հազար մարդ է մասնակցել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Եռատոնին նվիրված հանրահավաքն Արցախի և Հայաստանի որոշ շրջանակներ ծանր են տարել։ Այն, ըստ էության, կազմակերպել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով պաշտոնից հեռացվեց Ադրբեջանի պահանջով և ՀՀ իշխանությունների համաձայնությամբ։

Արցախյան աղբյուրների հաշվարկով՝ հանրահավաքին 20-25 հազար մարդ է մասնակցել: Մինչդեռ Արցախը 150 օր շրջափակված է, գազի, վառելիքի խնդիրը կուլմինացիոն կետի է հասել, շրջաններից հնարավոր չի եղել մարդ բերել` հիմնականում ստեփանակերտցիներն են մասնակցել։

Ներկա են եղել նաև ԱՀ գործող և նախկին նախագահները` Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը։ Հանրահավաքն ի ցույց է դրել վստահությունն առ Ռուբեն Վարդանյան, ինչը ծանր են տարել Արցախում ամբողջական իշխանության հավակնող պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, Սամվել Բաբայանը, ում հավաքներին մաքսիմում 50-100 մարդ է հավաքվում, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանը։

Որոշ տեղեկություններով, Երևանից անգամ հրահանգել են Արցախի Հանրայինին` ուղիղ չհեռարձակել հավաքը։ ՀՀ իշխանություններին անհանգստացնում է այն, որ Արցախում դիմադրության օջախ է ձևավորվում Ռուբեն Վարդանյանի շուրջ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Placeholder