«Եվրատեսիլ 2023». Ադրբեջանը չի անցել եզրափակիչ
Մշակույթ
09:48 10/05/2023
Տարածաշրջան

«Եվրատեսիլ 2023». Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Նախօրիեն կայացել է «Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Պայքարը եզրափակչում կշարունակեն հետևյալ երկրների ներկայացուցիչները`
Նորվեգիա,
Խորվաթիա,
Մոլդովա,
Շվեյցարիա,
Ֆինլանդիա,
Չեխիա,
Իսրայել,
Պորտուգալիա,
Շվեդիա,
Սերբիա:

Եզրափակիչ չեն անցել Մալթայի, Լատվիայի, Իռլանդիայի, Ադրբեջանի և Նիդեռլանդների ներկայացուցիչները։ 

Հայաստանը ներկայացնող Բրյունետը ելույթ կունենա 2-րդ կիսաեզրափակչում` մայիսի 11-ին երկրորդ համարի ներքո։ 

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվում է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Մեր պատվիրակը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում:

Բրյունետի մրցութային երգը կոչվում է «Future Lover»:

Անգլիան հյուրընկալում է երգի միջազգային մրցույթ «Եվրատեսիլը» անցյալ տարվա հաղթող Ուկրաինայի անունից։

Placeholder
«Եվրատեսիլ 2023». Ադրբեջանը չի անցել եզրափակիչ