Վրաստանի նախագահը Ռուսաստանի կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզաների վերացումը սադրանք է անվանել
Քաղաքական
15:49 10/05/2023
Տարածաշրջան

Վրաստանի նախագահը Ռուսաստանի կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզաների վերացումը սադրանք է անվանել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անընդունելի է համարել Ռուսաստանի կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկումը և Վրաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնումը։ Այս մասին հայտնում է «Sputnik Գրուզիան»։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար կգործի առանց վիզայի ռեժիմ, ինչպես նաև վերացվել է դեպի Վրաստան ուղիղ չվերթների և տուրերի վաճառքի արգելքը։

«Ռուսական հերթական սադրանքը»,-գրել է Զուրաբիշվիլին Twitter-ի իր միկրոբլոգում։

Զուրաբիշվիլիի խոսքով՝ Ռուսաստանի կողմից վիզային ռեժիմի վերացումը և ուղիղ չվերթների վերականգնումն անընդունելի են, քանի դեռ Ուկրաինայում հակամարտությունը շարունակվում է և Վրաստանի տարածքային ամբողջականությունը չի վերականգնվել։

«Ժողովրդի իշխանությունը» հասարակական կազմակերպության հիմնադիրներից մեկը՝ պատգամավոր Գուրամ Մաչարաշվիլին էլ ասել է. «Սա իրավական տեսակետից միակողմանի որոշում է, և եթե մեր քաղաքացիները կարող են այնտեղից այստեղ գալ առանց վիզայի, և այս դեպքում տեղաշարժի հետ կապված խնդիրներ չեն լինի, ես դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում։

Placeholder
Վրաստանի նախագահը Ռուսաստանի կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզաների վերացումը սադրանք է անվանել