Բռնցքամարտի ԱԱ. Բաչկովը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
Սպորտ
16:17 10/05/2023
Հայաստան

Բռնցքամարտի ԱԱ. Բաչկովը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ

Տաքշենդում ընթացող Բռնցքամարտի աշխարհի առաջնության ¼ եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը  ուժերը չափել է Կոլումբիայի ներկայացուցիչ Խոսե Մանուել Վիաֆարայի հետ։ Բաչկովը հաղթել է 5:0 հաշվով:

«Հայաստանն ապահովում է առաջին մեդալը։ Հովհաննես Բաչկովը մեծ առավելությամբ հաղթելով կոլումբիացի մրցակցին` դուրս է գալիս կիսաեզրափակիչ ու ապահովում առնվազն բրոնզե մեդալ»,- հայտնում են Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից։ 

Placeholder