Ադրբեջանը  խոչընդոտում է Կարմիր խաչի գործունեությունն Արցախում. Գեղամ Ստեփանյան
Քաղաքական
16:01 10/05/2023
ԼՂՀ

Ադրբեջանը խոչընդոտում է Կարմիր խաչի գործունեությունն Արցախում. Գեղամ Ստեփանյան

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ահազանգում է, որ Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումից հետո արդեն 11 օր է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարողանում ՀՀ-ում բուժում ստանալու  կարիք ունենող Արցախի Հանրապետության քաղաքացիներին տեղափոխել Հայաստան։

«Անցակետ տեղադրելուց հետո Ադրբեջանն ամեն հնարավոր ձևով խափանում է Կարմիր խաչի գործունեությունն Արցախում։

Արդեն 11 օր է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարողանում առողջական ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների տեղափոխել Հայաստանի բուժհաստատություններ»,- թվիթերյան իր էջում գրել է Գեղամ Ստեփանյանը։

Placeholder
Ադրբեջանը խոչընդոտում է Կարմիր խաչի գործունեությունն Արցախում. Գեղամ Ստեփանյան