Մասկը խոստացել Է Twitter-ում տեսաձայնային զանգեր ավելացնել
Աշխարհում
09:56 10/05/2023
Աշխարհ

Մասկը խոստացել Է Twitter-ում տեսաձայնային զանգեր ավելացնել

«Twitter»-ը շուտով կավելացնի տեսազանգերի և աուդիո զանգերի գործառույթը։ Այս մասին հայտնել է ամերիկացի գործարար,  «Twitter» սոցցանցի սեփականատեր Իլոն Մասկը, գրում է «Լենտա.ռու»-ն։ 

Մասկը խոստացել է, որ ձայնային և տեսազրույցները հասանելի կլինեն բոլորին, ովքեր գրանցված են հարթակում։ «Դուք կարող եք մարդկանց հետ շփվել աշխարհի ցանկացած կետում՝ առանց նրանց ձեր հեռախոսահամարը տալու», - ասել է գործարարը։


Սոցցանցի սեփականատերը նաև հայտարարել է, որ մայիսի 10-ից կավելացվի անձնական հաղորդագրությունների վերջնական ծածկագրումը:

Placeholder
Մասկը խոստացել Է Twitter-ում տեսաձայնային զանգեր ավելացնել