«Եռաբլուր»-ում տեղի է ունեցել ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանին նվիրված ոգեկոչման արարողություն
Հասարակություն
11:20 10/05/2023
Հայաստան

«Եռաբլուր»-ում տեղի է ունեցել ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանին նվիրված ոգեկոչման արարողություն

Մայիսի 9-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հերոս Վահագն Ասատրյանին նվիրված ոգեկոչման արարողություն:

Միջոցառմանը մասնակցել են ՊՆ և ԶՈւ բարձրաստիճան ներկայացուցիչներ, լեգենդար հրամանատարի մարտական ընկերներն ու հարազատները:

ՀՀ ՊՆ-ից հայտնւմ են, որ միջոցառման ընթացքում Վահագն Ասատրյանի հարազատներին է հանձնվել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով շնորհված ռազմական հետախուզության «Պատվավոր ծառայող» կրծքանշանը:


Placeholder
«Եռաբլուր»-ում տեղի է ունեցել ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանին նվիրված ոգեկոչման արարողություն