Դատարանն արդարացրել է Իգոր Խաչատուրովին
Իրավունք
10:47 10/05/2023

Դատարանն արդարացրել է Իգոր Խաչատուրովին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի, այսօր գեներալ Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին, արդարացման որոշում է կայացրել:

«Ճանաչել և հռչակել Իգոր Խաչատուրովի անմեղությունը 2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով  նախատեսված հանցանքի կատարման մեջ, Խաչատուրովի  նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և նրան արդարացնել մեղսագրվող արաքը  նրա կողմից կատարված չլինելու պատճառաբանությամբ։ Խափանման միջոց գրավը վերացնել, իսկ գրավի գումար հանդիսացող գրավը վերադարձնել գրավատուին»,-նշված է որոշման մեջ։ 

Ըստ առաջադրված մեղադրանքի, 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 08.30-ի սահմաններում, Կիևյան փողոցում քաղաքական ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիային իշխանության ներկայացուցիչ հանդիսացող՝ ՀՀ ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ի.Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը։ Նրան 2 ամսով կալանավորելու որոշում էր կայացվել, հուլիսի 11-ին ազատ էր արձակվել գրավի դիմաց:

 

Placeholder
Դատարանն արդարացրել է Իգոր Խաչատուրովին